Ժողովուրդ. Իշխանական վերնախավից ԲՀԿ֊-ական գործարար պատգամավորներին ուշագրավ հրահանգ է իջեցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներին իշխանական վերնախավից ուշագրավ հրահանգ է իջեցվել: Ըստ այդմ` նրանք պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի դուրս գալու այդ կուսակցությունից: Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, սակայն, թերթին փոխանցել է, որ ինքը տեղյակ չէ նման հրահանգից: “Համոզված եմ նման բան չկա, չեմ հավատում դրան: Մեր խմբակցության պատգամավորները բոլորը միակամ են, բոլորը համերաշխ են ու մեկ մարդու պես կանգնած են. դրանում ես համոզված եմ որպես խմբակցության քարտուղար: Համոզված եմ դուրս չեն գա”,-ասել է պարոն ՍաՖարյանը: 




Լրահոս