BMW–ի վարորդը, հարվածելով երկու մեքենայի, դիմել է փախուստի (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է  armlur.am -ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։00-ի սահմաններում Մազմանյան փողոցի վրա անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրին կայանված ՎԱԶ 2115 մակնիշի 29ԼՏ684 համարանիշով և ԵՐԱԶ 762 մակնիշի 02ՕՕ913 համարանիշով ավտոմեքենաների։ Ավտոմեքենաներին հարվածելուց հետո վարորդը դիմել է փախուստի։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նշված ավտոմեքենան, որը դեպքի վայրից դիմել է փախուստի, BMW մակնիշի է եղել։ Հետաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողն այս պահին մեքենայի համարանիշը չի հայտնում։ 




Լրահոս