Հրապարակում է աղջկա կիսամերկ լուսանկարները… (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երիտասարդ ռեժիսոր, դերասանուհի Նադի Իսպիրյանը շուտով հայ հանդիսատեսին կներկայացնի իր առաջին ֆիլմը`«Պապարացի» անվանումով:

Armlur.am-ի հետ զրույցում ռեժիսորը մանրամասնեց, որ գլխավոր հերոսուհու` Արաքսյայի դերում խաղում է ինքը, իսկ գլխավոր հերոսի դերում` Հայկ Հովհաննիսյանը: «Քանի որ սցենարը ես եմ գրել, կարծում եմ` ինձնից լավ ոչ ոք չէր կարող խաղալ հերոսուհու դերը»,- մանրամասնեց ռեժիսորը:
Ֆիլմը մի երիտասարդ լուսանկարչի մասին է, որն իր անձնական կյանքը`մասնավորապես իր սիրած աղջկա կիսամերկ լուսանկարները հրապարակում է: Աղջիկը խայտառակվում է, նրան հեռացնում են համալսարանից: Հարազատները, համակուրսեցիները ծաղրում են նրան: Ի պատասխան՝ ֆիլմի գլխավոր հերոսուհին վրեժ է լուծում իրեն քննադատողներից եւ մեկ շաբաթվա ընթացքում բացահայտում բոլորի անձնական կյանքը: Աղջիկը պարզում է, որ իրեն քննադատողների մեծ մասն իրականում անբարոյական է:

Ռեժիսորի խոսքով` ֆիլմի միջոցով ինքը ցանկանում է հայ հասարակությանը հիշեցնել` քո աչքի գերանը թողած, ուրիշի փուշը մի տես:
Ֆիլմի ստեղծման վրա Նադի Իսպիրյանն աշխատել է 15 օր, իսկ սցենարի վրա` մոտ մեկ ամիս: Ասել է թե` գործը ստեղծվել է մի շնչով:
Ֆիլմի ստեղծման ընթացքում ռեժիսորն իր համար մի կարեւոր բան է բացահայտել` պետք է ուժեղ լինել, չհուսահատվել: «Իմ գլխավոր հերոսն ինձ ուժ տվեց: Նա անգամ այդ հուսահատ վիճակում եւ հասարակության կողմից մերժված լինելով` ինքնասպան չեղավ, շարունակեց ապրել ու ելք գտավ անգամ ամենավատ վիճակից»,- ընդգծեց Նադին:

Երիտասարդ ռեժիսորը կարծում է, որ Հայաստանում ռեժիսորական լավ ապագա կերտելու, առաջ գնալու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ. պետք է գտնել մարդկանց, ովքեր կհովանավորեն սկսնակ ստեղծագործողներին:

nadi

nadi 1

Nadi 2

Որպես երիտասարդ ստեղծագործող` Նադի Իսպիրյանը կոչ է անում իր երիտասարդ գործընկերներին չլսել այլոց խորհուրդները, այլ իրենց առջեւ նպատակ դնել ու ի կատար ածել:

«Միշտ քեզ ճանապարհից շեղելու են, դու միշտ հետ ես ընկնելու, չես հասնելու քո նպատակին, հետեւաբար պետք է ինքնուրույն լինել ու կերտել քո անհատականությունը: Դրանից հետո միայն քեզ հետ հաշվի կնստեն»,- վստահ է մեր զրուցակիցը:

Սոնա Դավթյան




Լրահոս