ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

11.000 «ՄԵՌՅԱԼ ՀՈԳԻՆԵՐ»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը վստահեցրել է, որ այսուհետ կենսաթոշակային համակարգում անճշտություններ չեն լինի. «Այս տարվա հուլիսից կունենանք բացարձակ ճշտություններով կենսաթոշակային նոր տեղեկատվական բազա, որը թույլ կտա հստակ պատկերացում ունենալ, թե Հայաստանում քանի կենսաթոշակառու կա ու ինչ տեսակի կենսաթոշակներ են ստանում»: Նախարարն ասել է, որ  տեղեկատվական բազաները վերանայելուց հետո պարզել են, որ գրանցված մոտ 520.000 կենսաթոշակառուներից իրականում գրանցված են 509.000-ը:

ՄՈԴԵԼԸ ԳՏԵԼ Է
Պարույր Հայրիկյանի կարծիքով` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն ավելի լավն է, քան մեծամասնականը, սակայն լավագույն տարբերակն իր առաջարկած կատարյալ ժողովրդավարության մոդելն է: Հայրիկյանը բացառել է ցանկացած ուժի, այդ թվում ՀՀԿ-ի եւ «իր կողմից այնքան չսիրված» ՀԱԿ-ի հետ համագործակցությունը, եթե նրանք չընդունեն կատարյալ ժողովրդավարության մոդելը, որի համահեղինակներն են քրիստոնեա-դեմոկրատները, Դեմկուսն ու միավորված կոմկուսը:

ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ
Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում երեկոյան ժամերին (ժամը 18:00-ից հետո) գովազդի մեկ րոպեն արժե 180 հազար դրամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ասել են Հ1-ի գովազդներով զբաղվող «Կայմ» հեռուստաընկերությունից:

ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆ
«Սարդարապատ» շարժման անդամ Ժիրայր Սէֆիլյանի խոսքերով` ընդդիմադիր տարբեր ուժեր իրեն առաջարկում են իրենց ցուցակներով մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին, սակայն նա մերժում է բոլոր առաջարկները: «Առաջարկողներն օժանդակում են այս ռեժիմի վերարտադրմանը` մասնակցելով իշխանության գծած սցենարով խաղերին: Նրանք ընդդիմություն կոչվելու իրավունք չունեն»,-«Ա1+»-ին ասել է  Սէֆիլյանը:

ԳՈՂԱԿԱՆՆԵՐԸ` ԲԱՆԱԿՈՒՄ
«Բանակում տեղի ունեցող պատահարները հուզում են բոլորին, դա ազդում է ե՛ւ հրամանատարների, ե՛ւ հարազատների, ե՛ւ իրավապահ մարմինների վրա: Չկա որեւէ մի պատահարի մեղավոր, որ չպատժվի օրենքով: Արտակարգ պատահարների հիմնական պատճառը դրսից ներխուժող գողական եւ փողոցային բարքերն են, որոնք ցուցաբերում են զինվորները մեկը մյուսի հանդեպ»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:




Լրահոս