ՇՏԱԲԻ ՊԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Պատահական չէր, թերեւս, այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի մոտ կոալիցիոն նիստին, Գագիկ Ծառուկյանից բացի, մասնակցել է նաեւ պարոն Վարդանյանը: ԲՀԿ մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, միայն թե, ըստ նրա, Վարդանյանի՝ ԲՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու որոշումը վերջնական չէ: «Նախնական` այո՛, համաձայնություն է ձեռք բերվել, որ պարոն Վարդանյանն է ղեկավարելու շտաբը»,-ասաց նա:




Լրահոս