“”ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ”” ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որով փորձել է արդարացնել “”Հայկական ժամանակ””  օրաթերթի թողարկման պատասխանատու, թերթի հրատարակիչ “”Դարեսկիզբ”” ՍՊԸ-ի համասեփականատեր Հայկ Գեւորգյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած ապօրինությունները: «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի հիմնավոր փաստեր, ոստիկանական տեսանյությում բերվող պնդումները կեղծ եւ շինծու որակելու համար:1.Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով ինչ-որ անձնավորություն պնդում է, որ հիվանդ Աշոտ Ֆրանգուլյանին (տվյալ գործով “”տուժող””) “”Սբ. Գրիգոր Լուսավորիչ”” բժշկական կենտրոնում ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:- “”Հայկական ժամանակ”” օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը պատմում է, որ հունվարի 13-ին, Հայկ Գեւորգյանի հետ խոսակցությունից հետո, ինքը նստել է “”մոտակա բորդյուրին եւ գլուխը տվել է պատին””:2. Ոստիկանության տեսանյութում սպիտակ խալաթով նույն անձնավորությունը պնդում է, որ Աշոտ Ֆրանգուլյանի մոտ ախտորոշվել է ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք, որը հաստատվել է ռենտգեն նկարահանումներով:- “”Հայկական ժամանակ”” օրաթերթը ունի ձայնագրություն, որտեղ “”տուժող”” Աշոտ Ֆրանգուլյանը ներկայացնելով նախապես բեմադրված, բայց Հայկ Գեւորգյանի զգոնության շնորհիվ չկայացած «վրաերթ-միջադեպի» իր վարկածը, ասում է, որ իրեն հպվել է Հայկ Գեւորգյանի վարած “”Նիվա”” ավտոմեքենայի “”շիթը””, եւ «հարվածը» եղել է ոչ ուժեղ: “”Նիվա”” ավտոմեքենայի “”շիթը”” (պաշտպանիչ վահանակ) գետնից բարձր է մոտ կես մետր, իսկ մարդկանց պճեղը գետնից բարձր կարող է լինել առավելագույնը տասը սանտիմետր: Այս փաստը անառարկելիորեն ապացուցում է, որ Հայկ Գեւորգյանի վարած ավտոմեքենան չէր «կարող» որեւէ կերպ տուժողին պատճառել “”ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք””, առավելեւս` ոչ շատ ուժեղ հարվածի պարագայում:- Մեր խնդրանքով իրավիճակը մեկնաբանած մասնագետները տարակուսանք են հայտնել ոստիկանության տեսանյութի սպիտակ խալաթավոր անձի օգտագործած “”ոչ լրիվ կոտրվածք”” արտահայտության կապակցությամբ: Կոտրվածք կամ լինում է, կամ չի լինում:- «Հայկական ժամանակ» օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը, չորս օր “”Սբ. Գրիգոր Լուսավորիչ”” բժշկական կենտրոնում գտնվելուց հետո ասում է, որ որեւէ կոտրվածք չունի:- “”Հայկական ժամանակ”” օրաերթը ունի ձայնագրություն, որտեղ Աշոտ Ֆրանգուլյանն ասում է, որ Հայկ Գեւորգյանի վարած ավտոմեքենան մեկ անգամ է իրեն դիպել:3. Ոստիկանության տեսանյությում, ինչպես նաեւ այս ընթացքում հնչած ոստիկանական մեկնաբանություններում կա պնդում, թե մինչեւ Հայկ Գեւորգյանին հայտնաբերելը ոստիկանությանը հայտնի չի եղել նրա ինքնությունը, մասնագիտական գործունեության բնույթը:- “”Հայկական ժամանակ”” օրաթերթը ունի աուդիոձայնագրություն, որտեղ «տուժող» Աշոտ Ֆրանգուլյանը դեռ 2012թ. հունվարի 17-ին ասում է, թե լսել է, որ «այդ մարդը» (նկատի ունի Հ. Գեւորգյանին) լրագրող է:- ՀՀ ոստիկանության քննչական վարչության պետ Արսեն Այվազյանը, հունվարի 13-ի բրիֆինգում հայտարարել է, թե “”Հայկ Գեւորգյանի կողմից վրաերթ կատարելու հանգամանքը հիմնավորվել է հունվարի 23-ին կատարված լուսանկարով ճանաչման ներկայացնելու արձանագրությամբ””: Ոստիկանությունը դեռ պետք է պարզաբանի, թե վովա-պինկերտոնյան այդ ինչ մեթոդոլոգիայով է առաջնորդվում, որը կարողանում է ձեռքբերել անհայտ անձի լուսանկար, եւ դրանով իրականացնել ճանաչում:- Վերը նշված փաստերը վկայում են, որ ի սկզբանե թե Աշոտ Ֆրանգուլյանը, թե ոստիկանությունը իմացել են, թե ով է նստած “”Նիվա”” մակնիշի ավտոմեքենայի ղեկին:4. Ոստիկանական տեսանյութում խոսվում է, ոստիկանությանը հայհոյելու միջոցով մահամերձ վարկանիշ փրկելու ջանքի մասին:ՀՀ ոստիկանությունը, այսպիսով, խոստովանում է, որ իրեն եւ իր ղեկավարին հայհոյելը կարող է կենդանացնել նույնիսկ մահամերձ վարկանիշեր: Սա, թերեւս, ՀՀ ոստիկանության գործունեության եւ նրա պետին անձի լավագույն գնահատականն է: Ինչ վերաբերում է վարկանիշերին, ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանին խորհուրդ ենք տալիս մտահոգվել սեփական շեֆի վարկանիշով, որը կարծում ենք շատ փոքր է զիջում Հայկ Գեւորգյանի գործով որպես «տուժող» անցնող Աշոտ Ֆրանգուլյանի վարկանիշին:5. 2012 թվականի փետրվարի 3-ի իմ ասուլիսում հնչած մտքերի` ոստիկանական տեսանյութում առկա բրեժնեւյան աղավաղումներին անդրադառնալը համարում եմ ավելորդ: Սրա վերաբերյալ յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն հետեւություններ անել` իմ ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտելով:ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ05.02.2012Ծանոթագրություն – Հայտարարության մեջ հիշատակված աուդիոձայնագրությունները 2012 թվականի փետրվարի 5-ին, ժամը 16.00-ին “”Հայկական ժամանակ”” օրաթերթի խմբագրությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ներկայացվել են լրագրողներին:  




Լրահոս