Այս օրը անգամ ծխողները պետք է առանց ծխախոտի անցկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1988թ. մայիսի 31-ը հռչակել է Համաշխարհային օր առանց ծխախոտի (World No Tobacco Day): Այդ ժամանակից ի վեր՝ այս օրը նշվում է ամեն տարի:

Մայիսի 31-ին աշխարհի շատ երկրների երիտասարդական կազմակերպություններ առողջ ապրելակերպին և ծխելուց հրաժարվելուն նվիրված տարբեր ակցիաներ և զանգվածային միջոցառումներ են անցկացնում:

ԱՀԿ տվյալներով՝ ծխախոտի օտագործումն առաջացնում է աշխարհի ամեն 10-րդ մեծահասակի մահը: «Ծխախոտային համաճարակից» տարեկան մահանում է 6 մլն մարդ:

Տարբեր երկրներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ծխողների երկու երրորդը սխալմամբ կարծում են, թե ծխելը շատ թույլ վնաս է պատճառում կամ ընդանրապես անվնաս է:

ԱՀԿ-ում համոզված են, որ կարելի է զգալիորեն բարելավել առողջական վիճակը՝ թողնելով ծխելը ցանկացած տարիքում: Նրանք, ովքեր հրաժարվել են ծխելուց 30-35 տարեկանում, ապրում են այնքան, ինչքան չծխողները. տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս