Կանխվել է մետամֆետամինի ներկրում Իրանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրիի մաքսակետում կանխվել է “մետամֆետամին” տեսակի թմրամիջոցի ներկրումը Իրանից։ Այս մասին armlur.am -ին  տեղեկացնում է Պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս` օպերատիվ տեղեկությունների հիման վրա, կանխել են մոտ 30 գրամ “մետամֆետամին” տեսակի թմրամիջոցի ներկրումը Իրանից: Թմրամիջոցը փորձել է ներկրել ՀՀ քաղաքացի Զավեն Ստեփանյանը: Վերջինս, թաքցնելով այն մաքսային հսկողությունից, հատել է սահմանային անցակետը և փորձել դուրս գալ մաքսային հսկողության գոտուց: Սակայն Մեղրիի մաքսակետում զննման ժամանակ պարզվել է, որ Զ. Ստեփանյանը թմրամիջոցը թաքցրել է անձնական իրերի և ավտոբուսի մեջ. մասնավորապես, մետամֆետամին է հայտնաբերվել նրա հագուստի թևքում և ճապրուկում` թղթադրամի մեջ փաթեթավորված, ինչպես նաև ավտոբուսի նստատեղի տակ և բեռնախցիկում: Կատարվում է քննություն:Ի դեպ, նախորդ տարի արձանագրվել է Իրանից “մետամֆետամին” տեսակի թմրամիջոցի ներկրման աճ. փորձ է արվել տեղափոխել ընդհանուր առմամբ շուրջ 700 գրամ:Վերլուծությունները, սակայն, ցույց են տվել, որ թմրամիջոցը փորձել են ներկրել ոչ այնքան մեր երկրում իրացնելու, այլ հետագայում այն Հայաստանից եվրոպական երկրներ արտահանելու նպատակով: Այս երևույթը բացառելու համար ՊԵԿ Մաքսանենգության և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կողմից պարբերաբար ձեռնարկվում են հատուկ օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումներ:Ընդհանուր առմամբ, 2011թ. ընթացքում վարչության աշխատակիցները հայտնաբերել են մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 46 դեպք, որոնցից 9-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով: Նախորդ տարվա ընթացքում կանխվել են նաև տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, տարադրամի, սննդամթերքի, ավտոմեքենաների և ավտոպահեստամասերի, տնտեսական ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր:




Լրահոս