ՀՀ բուհերը խոշոր հարկատուների ցանկում. 2011թ. նրանք վճարել են շուրջ 3 մլրդ 250 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները` 14 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ, տեղեկացնում է կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 105-րդ տեղը մոտ 790 մլն, դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը` Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանն է (149-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյան ի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (190-րդ տեղ) համապատասխանաբար 567,9 մլն. և 434.4 մլն. ցուցանիշներով:Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: ԸնթացիՍ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 3 մլրդ 250 մլն. դրամ:




Լրահոս