Նարկոլոգը լքեց է մամուլի ասուլիսը խմիչքի գովազդի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմիրջյանը այսօր ” Հայելի” հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվեց խոսել, թե Հայաստանում որքանով է տարածված թմրամիջոցներից կախվածությունը եւ խմիչքի գովազդի պատճառով լքեց մամուլի ասուլիսը:Սեմիրջյանն ասաց, որ պատրաստ է պատասխանել լրագրողների հարցերին, եթե իր ետեւից հանվի խմիչքի գովազդը: Սեմիրջյանի խոսքով` սկզբունքը պարզ է. ինքը խոսում է խմիչքների ու թմրանյութերի դեմ, սակայն իր ետեւում գովազդվում է խմիչք:Ընդհանուր հայտարարի չգալով նարկոլոգը հեռացավ մամուլի ակումբից: 




Լրահոս