ԴԱՐՁՅԱԼ ԿԱՐԱՄԵԼԻ ՀԱՐՈՒԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, վերջին շրջանում անընդհատ սկանդալների մեջ է հայտնվում: Նախ նրա ընկերոջը` Մարգար Օհանյանին, կալանավորեցին, ապա դատական կարգադրիչներն արգելեցին Ղարագյոզյանին մտնել դատարանի դահլիճ` ընկերոջ դատական նիստին հետեւելու: Երեկ էլ որդին է ավտոմեքենայով վթարի ենթարկվել: Ժամը 21:00-ի սահմաններում Տերյան փողոցում 26-ամյա Միքայել Ղարագյոզյանը, վարելով հոր պատգամավորական 097 ՕՕ 11 համարանիշի «Հունդայի Սոնատա»-ն, բախվել է «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 55 OP 551 համարանիշի ավտոմեքենային: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Իհարկե, ամեն մարդ էլ կարող է փորձանքների մեջ ընկնել, բայց տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ պատգամավորական համարանիշերով ավտոմեքենան վարել է ոչ թե պատգամավորը` ընտրողների հետ հանդիպման գնալու նպատակով, այլ որդին` անհայտ է, թե ուր գնալու համար: Ինչպես ասում են, մեր երկրում «ձուկը գլխից է հոտած»: Հիշեցնենք, որ Ղարագյոզյանը նախկինում հանրապետական էր, իսկ այժմ արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:

լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս