ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու նաեւ ԱԺ-ում ««Օրինաց երկիր» կուսակցություն» խմբակցության անդամ Խաչիկ Պետրոսյանը: Նա կմրցակցի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Մադաթյանի` Մոթելի Հրանտի հետ: Խաչիկ Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Կարլոս Պետրոսյանի եղբորորդին է: Թեեւ Խ.Պետրոսյանը ՀՀԿ-ի հետ երբեք իր հարաբերությունները չի փչացրել եւ լինելով պատգամավոր` քաղաքականությանը չի խառնվել, այնուամենայնիվ, հնարավոր է, որ այս ընտրատարածքում իր թեկնածուն ունենա նաեւ Հանրապետական կուսակցությունը: 




Լրահոս