ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական վերնախավում քննարկվող սցենարներից մեկի համաձայն՝ Աժ ընտրություններից հետո ցանկանում են Հայ ազգային կոնգրեսին խորհրդարանում 15 մանդատ, գործադիրում՝ 4 տեղ բաժին հանել: Այդ մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից: Սա, իհարկե, իշխանությունների ցանկությունն է, որը, սակայն, նրանց դժվար թե հաջողվի իրականություն դարձնել: «Մենք առեւտրի չենք գնում, մենք գնում ենք ժողովրդի ձայնը ստանալու: Ոչ թե իրենք, այլ ժողովուրդը պետք է որոշի՝ մենք որքան ձայն ստանանք: Այդ իշխանությունը չէ, որ պետք է որոշի՝ Կոնգրեսը որքան տեղով ներկայացված պիտի լինի խորհրդարանում կամ գործադիրում»,-ասաց Կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:




Լրահոս