ԻՆՔՆԱՍՊԱՆ ՆԱՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Արտուշ Սողոմոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը, սակայն վերջինս ինքնասպան է եղել: Հիշեցնենք, որ նա  մեղադրվում էր Մրգավան գյուղի բնակիչ Հովիկ Ղազարյանի՝ Գազի Հովոյի կողմից Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մասին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին անստորագիր նամակ ուղարկելու մեջ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` նամակում գրված է եղել, թե Գազի Հովոն զինվում է` Աբրահամյանի ընտանիքի վրա հարձակվելու համար: Երբ այն ընկել է Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկի ձեռքը, վերջինս նամակը փոխանցել է ոստիկաններին: Այստեղ էլ պարզել են, որ նման բան չկա, իսկ Հովոն էլ վաղուց Հայաստանում չէ: Այդ իսկ պատճառով սուտ մատնություն հոդվածով քրգործ էր հարուցել Արտյուշի նկատմամբ: Թե ինչու է նամակ փոխանցողը ինքնասպան եղել, առայժմ անհայտ է, բայց փաստ է, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը պետք է միջնորդի դատարանին, որպեսզի գործը կարճվի, քանի որ ամբաստանյալը մահացել է:




Լրահոս