ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավելցուկից չենք անում, անում ենք մեր վերջինով»:

Վարդան Ղուկասյան «Իրավունք»

Վարդանիկի խոսքը, ինչպես միշտ, անհոդաբաշխ է, դժվարընկալելի: Գյումրու քաղաքապետն ասել կուզի, թե Թբիլիսիում գտնվող հայ մեծ բանաստեղծ Հովհ. Թումանյանի տունը գնելու համար պատրաստ է վերջին գրոշը նվիրաբերել: Վարդանիկն իսկական քրիստոնյայի կերպարով է ներկայանում` հասկացնելով, որ գնահատանքի արժանի նախաձեռնությամբ է հանդես եկել: Բայց նա չպետք է մոռանա, որ իսկական քրիստոնյան իր կատարած բարի գործի մասին երբեւէ չի բարձրաձայնում: Այնպես որ, լավ կլիներ, որ նա լռելյայն աներ աստվածահաճո գործը: Թեեւ դժվար է ասել` կվաճառե՞ն այդ տունը Վարդան Ղուկասյանին, թե՞ ոչ:




Լրահոս