ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՎԾ մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը  փաստեց, որ 2011-ին հանրապետությունում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի աճ է գրանցվել: Նա տեղեկացրեց, որ 2011թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել են ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի 647 դեպքեր, 2010թ. համեմատ դեպքերն աճել են 9.3%-ով: Արձանագրված դեպքերից 195-ը կազմել են ինքնասպանությունները: Նա հավաստեց, որ երկու դեպքում էլ գերակշռում է արական սեռը: Ըստ սոցիալական կարգավիճակի եւ զբաղվածության` ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերի 56.7%-ն արձանագրվել են գործազուրկների, 16.5%-ը` թոշակառուների խմբերում:




Լրահոս