Ո՞Վ Է ՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնել են շատ կատարողներ, վախեցողներ չկան: Զարմանալի մի փաստ: Պարզվում է, որ արտերկրում բնակվող երգչուհիներ էլ կան, որոնք նույնիսկ երգեր են պատրաստում հատուկ մրցույթի համար եւ ուղարկում Հանրային հեռուստաընկերություն: Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ին ներկայացնելու մեծ ցանկություն ունի ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լուսիա Մունը (Բաբայանց): Ի դեպ, նա ծնվել է Բաքվում 1978 թվականին, 1988-ին ընտանիքով Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան, իսկ 1992-ից երգչուհին ապրում է Միացյալ Նահանգներում: Լուրերի համաձայն` նրա երգը բավականին հաջող է, եւ հնարավոր է, որ ընտրությունը կանգ առնի հենց նրա վրա: Բայց  «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հավաստիացրել է, որ ներկա պահին ոչինչ չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել: Երգը հստակ որոշած լինելու դեպքում ուրախությամբ կհայտնեն մամուլին:




Լրահոս