ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2011թ-ի աշնանը «Արդշինինվեստբանկ»-ից վարկային «Նուռ քարտ» եմ ձեռք բերել: Գրասենյակում ինձ ասացին, որ ես պետք է յուրաքանչյուր ամիս վճարեմ 3000 դրամ եւ տվյալ ամսվա ծախսած գումարի 20 տոկոսը: Իսկ ամսական 3000-ներով 60000 դրամը լրանալուց հետո վերջանում է իմ վարկային պատմությունը: Հետագայում, երբ ամբողջ գումարն էի ծախսել արդեն, ես վճարեցի 60000 դրամի 22 տոկոսը (այդտեղ էլ ասացին` ոչ թե 20, այլ 22 տոկոսը պիտի վճարեմ): Իսկ հաջորդ ամիս, երբ վճարում էի հերթական ամսվա 3000 դրամը, պարզվեց, որ ես կրկին պիտի վճարեմ 60000 դրամի համար տոկոսներ, մինչեւ քարտի վրա վերականգնվի ողջ վարկային գումարը, եւ այդպես յուրաքանչյուր ամիս: Ես արդեն ոչինչ չեմ հասկանում, քանի որ ծանոթներս, որոնք եւս ունեն այդ չարաբաստիկ քարտից, նույնպես դժգոհում են եւ բացատրում իրենց քարտի վճարման բոլորովին այլ կանոններ: Սա մարդկանց խաբելու նոր ձե՞ւ է, ինչո՞ւ նախօրոք չեն ասում քարտի վճարման իրական ձեւերը, որպեսզի մարդիկ չընկնեն նման կացության մեջ:

Նաիրա Առաքելյան, 28 տարեկան, լրագրող


ՊԱՏԱՍԽԱՆ. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ կողմից թողարկվող MasterCard Nur Card վճարային քարտերով տրամադրվող Nur Express վարկային գծերով սահմանվող պարտադիր մուծումների հաշվարկն իրականացվում է բացառապես մեկ տարբերակով, որը կարգավորվում է վճարային քարտերի, ինչպես նաեւ վարկավորման կանոններով եւ պայմաններով: Նշված կանոնները եւ պայմանները կազմում են բանկի եւ հաճախորդի միջեւ կնքված պայմանագրի մաս եւ հրապարակային են` տեղադրված են բանկի կայքում եւ բոլոր մասնաճյուղերում: Բացի այդ, ստորագրելով Nur Express վարկային առաջարկ-դիմում, հաճախորդը հաստատում է, որ տեղեկացված է վարկային գծի տրամադրման եւ սպասարկման կանոններին եւ պայմաններին: Բոլոր վարկատեսակների, այդ թվում Nur Express վարկային գծի դեպքում հրապարակվում է նաեւ վարկատեսակի տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը տվյալ դեպքում կազմում է 26,06% (տե՛ս  http://www.ashib.am/include_doc/service/cards
ur_claim_am.pdf կետ 8):

(շարունակությունը հաջորդ համարում)
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ հասարակայնության հետ
կապերի մասնագետ Աստղիկ Մարտիրոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն ինչ այնպես խճճված է, այնքան բարդ է պատկերացնելը, թե քարտապանն ինչ կարող է շահել` նման ծառայությունից օգտվելով, որ ոչինչ չի մնում, քան ենթադրել, որ  նման առաջարկներն ի շահ քարտապանի ոչինչ չեն կարող խոստանալ:




Լրահոս