ԱԺ Էթիկայի հանձնաժողովը որոշեց՝ Ա. Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները։

ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում, քննարկելով 4 լրագրողների դիմումը՝ ընդդեմ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի, որոշում է կայացրել՝ վերջինս խախտել է էթիկայի կանոնները:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` որոշումը կհրապարակվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:

Հիշեցնենք, որ  ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից հետո խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով: Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել էր. «էս կապիկներին էլ հանե՛ք ստից»:




Լրահոս