Իտալիայի դատախազությունը Costa Concordia խորտակված նավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոյին դատապարտել 2697 տարվա ազատազրկման միջնորդություն է ներկայացրել, -գրում է The Daily Mail-ը:Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում մեղադրող կողմը նավապետի համար 15 տարվա ազատազրկում է պահանջել անզգուշությամբ մահ պատճառելու, 10 տարվա զատազրկում` նավը խորտակելու եւ 8-ական տարի յուրաքանչյուր զոհված անձիի եւ անհայտ կորածի` ընդհանուր առմամբ 334 ուղեւորի համար:Այժմ Սկետինոն տնային կալանքի տակ է:Սկետինոյի պաշտպաններն էլ իրենց հերթին հայտարարել են, որ ողբերգությունից հետո նավապետը հեռացվել է պաշտոնից եւ մտադիր չէ միջամտել գործի քննությանը:Դատարանը վերջնական վճիռը կհրապարակի ուրբաթ օրը:
նավապետին 2697 տարվա ազատազրկում է սպառնում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ