Իրավիճակը մեծ մասամբ փոխվել է. Ա. Շաբոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը բուժհաստատությունների ոլորտում լայնածավալ ուսումնասիրութուններ է իրականացրել, և բազմաթիվ տնտեսվարողներ պատասխանատվության են ենթարկվել:

Այն հարցին, թե հստակ որ խոշոր տնտեսվարող ընկերությունն է տուգանվել հարցին, Շաբոյանը պատասխանեց. «Տուգանվել է «Նատալի Ֆարմ» ընկերությանը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար: Մենք տուգանել ենք 50 մլն դրամի չափով, որովհետև պետական գնումների ոլորտում չարաշահում են թույլ տվել: Մեծ մասամբ իրավիճակը փոխվել է և ոչ միայն «Նատալի ֆարմի» մասով», – հայտնեց նա:

Այն հարցին, թե վիրավորական չէր Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար, որ գործարարների հետ հանդիպման արդյունքում Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ պատրաստ է հարկային դաշտում գործելու, և արդյոք դա մեղադրանք չէր հանձնաժողովի հասցեին, Շաբոյանը պատասխանեց.

«Իհարկե, ո՛չ: Ես դրա համար նախապես խնդրեցի, որ հարցեր տաք, որոնք մտնում են մեր կարգավորման դաշտ: ՀՀ օրենքի համաձայն ՝ հարկերի վճարումը մեր կարգավորման դաշտում չի գտնվում»:




Լրահոս