ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքվեց Աբխազիայի երկաթուղու ճակատագրից:
«Խոսքը Աբխազիայով դեպի ՌԴ ելք ունենալուն է վերաբերում երկաթգծով, ի՞նչ փուլում է»,-հարցրեց նա:
Փոխնախարարը պատասխանեց, որ մոտավոր ուսումնասիրություններ են արվել, և ըստ այդմ՝ շուրջ երկու հարյուր միլոն դոլարի ներդրում է պահանջվում նշված հատվածում երկար տարիներ չշահարկված երկաթգծի վերանորոգման և շահագործման համար:
«Իմ կարծքին է, որ այս պահին տնտեսական խթանը բացակայում է, որպեսզի ներդրողը գտնվի ու ցանկություն ունենա ներդրում անել»,-նշեց նա՝ հավելելով, որ Աբխազիայի երկաթգծի համար աշխատանքներ տանում են: