Կանանց սպանող թաթար տաքսիստին դատապարտել են ցմահ բանտարկության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաթարստանում ձերբակալված տաքսու վարորդ Սերգեյ Մարուշկովը մեղավոր է ճանաչվել կանանց սպանության մեջ. տեղեկացնում է vzgliad.ru-ն:

Կազանի բնակչուհի Օլգա Շամիշևային վերջին անգամ կենդանի էին տեսել, երբ նա անցած տարվա սեպտեմբերի 28-ին երկու նախկին քննիչների հետ դուրս էր եկել «Ռիվյերա» զվարճանքի համալիրից:

Վաղ առավոտյան նա կանգնեցրել էր կասկածյալի մեքենան և խնդրել իրեն Պրիվոլժսկի շրջան տանել: Այնուհետև 46-ամյա տաքսիստը Շամիշևային տարել է սակավամարդ տեղ, որտեղ բռնաբարության անհաջող փորձից հետո ծեծի է ենթարկել նրան աղյուսի և շշի միջոցով, ապա՝ կողոպտել:

2013թ. հոկտեմբերի 2-ին վարորդը ձերբալկալվել էր սպանության մեղադրանքով: Նրա մոտ հայտնաբերվել էր սպանվածի հեռախոսն ու պլաստիկ քարտը:

Տաքսիստին ձերբակալած ոստիկանները նրա բնակարանում հայտաբերել էին արյան հետքերով հագուստ, ինչպես նաև՝ անհետացած կնոջ երկու ոսկյա մատանիներն ու վզի ոսկե շղթան:

Ձերբակալվածը մինչ այդ 5 անգամ ենթարկվել էր քրեական պատասխանատվության գողության, բռնաբարության և բանտարկությունից փախչելու համար:

Քննության ընթացքում պարզվել է, որ չարագործը կատարել է ևս մեկ` առանձնապես դաժան սպանություն: 1994-ի հունվարի 16-ին Մարուշկովը հարձակվել է անծանոթ կնոջ վրա և պահանջել նրա փողերն ու պայուսակը: Երբ կինը հրաժարվել է, Մարուշկովը սկզբից կնոջ գլուխը խփել է շենքի պատին, ապա՝ նրա գլխին և մարմնին աղյուսով մի քանի հարված է տեղացել և հեռացել դեպքի վայրից:




Լրահոս