Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետՄարգար Օհանյանի, սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, տեխնիկ Սամվել Մախուրյանի եւ ֆինանսական վարչության պատասխանատու Արա Լեւոնյանիդեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեկ ավարտվեց դատակոչված վկաների մասով հարցաքննության փուլն ավարտվեց եւ սկսվելու է ամբաստանյալների հարցաքննությունը:Դատաքննության ընթզցում պարզվեց, որ ամբաստանյալ Սամվել Մախուրյանն ասաց, որ պատրաստ չէ ցուցմունք տալ,քանի որ ինքը չունի պաշտպան` միջոցների սղության պատճառով, ինչին հակադարձեց Հարություն Հարությունյանը, ով հայտարարեց, թե ամբաստանյալի բանավոր հայտարարությունը հիմք չէ, որ նա բավարար միջոցներ չունի, իսկ պետությունն էլ պարտավորված չէ այդ հիմքով նրան պաշտպան տրամադրել: Հայտարարությունը նաեւ դուրր չեկավ Մարգար Օհանյանին, ով շատապեսց ասել. ,Ցուցում էր ստացել նիստը հետաձգել, հետաձգեցե: Իսկ վկա՝ 3-րդ սպայական վաշտի հրամանատար, Կոտայքի մարզը սպասարկող Նիկողայոս Եղիազարյանն հայտնեց, որ բենզինի հավելագրումները կապված են եղել տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու հեռանկարի հետ: Նշվեց, որ ստացվել է 5600 լիտր, անգամ 8000 լիտր բենզին, սակայն օգտագործվել է 4200 լիտրը: Դատական նիստը կշարունակվի փետրվարի 14-ին:
ՕՀԱՆՅԱՆԻ ՀԵԳՆԱՆՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ