«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» թիվ մեկ հարկ վճարողն է 2013-ի արդյունքներիով: Այս մասին այսօր Ազգային ժողովում նշեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:
Նա հայտնեց, որ այս կոմբինատի հետ գործնական լավ հարաբերությունների մեջ են, որովհետև իրենք աշխատատեղ են ապահովում: «Սա հենց այնպես չեմ ասում, որովհետև ոչ միայն 2013 թվականին, այլև 2012-ին թիվ մեկ հարկ վճարողն էր»- հավելեց նա:
Փոխնախարարը հայտնեց, որ հանրույթն ավելացել է, պետք է հանքաքարը մշակվի, արտահանվի:
«Գազարդն» է իր ծավալներով այս պահին առաջինը: Թե տարվա արդյունքներով որը կլինի, չեմ կարող ասել»,-ասաց նա:
Հարցին, թե գերվճար է արել կոմբինատը, նա պատասխանեց. «Դա պետք է ստուգումներով հաստատվի, դա արվում է կազմակերպության դիմումի համաձայն, իսկ մենք ադ խնդիրը չունենք իրենց հետ»: