ԼՂՀ ԱԳ նախարարը Երևանում մասնակցել է խորհրդակցության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Երևանում մասնակցել է ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

Իր խոսքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և անդրադարձ է կատարել ԼՂՀ դիրքորոշմանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

 ԼՂՀ արտաքին գործերի նախարարն իր ելույթում դրական է գնահատել երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գոյություն ունեցող համագործակցության մակարդակը, ընդգծելով նրա հետագա զարգացման ու ընդարձակման կարևորությունը՝ համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ հաջողությունների հասնելու տեսանկյունից։   




Լրահոս