Հրապարակ. ՀՀԿ ցուցակում լինելու են հիմնականում գործարար կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական այս շրջանում, շունչները պահած, Սերժ Սարգսյանի որոշմանն են սպասում նաև ՀՀԿ տիկնայք: Օրերս Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած եռօրյա սեմինարի ժամանակ նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Հանրապետականի ցուցակը իգական սեռով համալրելու հարցը: Սերժ Սարգսյանը խոստացել է այդ հարցին անդրադառնալ առաջիկայում: Թերթին հասած տեղեկություններով, ՀՀԿ ցուցակում լինելու են հիմնականում գործարար կանայք: Ցուցակ է մտնելու նաև Երևանի ավագանու խորհրդի անդամ, “”Գյումրի ՀԷԿ”” ՍՊԸ և “”Ձովաշեն ՀԷԿ”” ՍՊԸ տնօրեն, Հայաստանում Փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը: Ստացվում է` ձեռնարկատիրությամբ զբաղվող պատգամավորներին Աժ-ից հետ պահելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը չի տարածվում գեղեցիկ սեռի վրա: Ի դեպ, երեկ Նաիրա Նահապետյանը ցուցակ մտնելու վերաբերյալ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե դեռ ոչինչ հայտնի չէ, այս պահին ամեն ինչ քննարկման փուլում է, ու երբ հստակ որոշում լինի, ինքը հանդես կգա ասելիքով: 




Լրահոս