Չորրորդ ինքնիշխանություն. Քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատվածների թվում է Հրազդանի էլցանցի ինժեները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հրազդանում լարված նախընտրական մթնոլորտ է, հայտնի է բոլորին, և վերջին շրջանում մեկ անգամ չէ խոսվել այն մասին, որ Հրազդանում նույնիսկ մարդկանց են աշխատանքից ազատում` ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ազատամարտիկ, նախկին պատգամավոր և քադբանտարկյալ Սասուն Միքայելյանին սատարելու համար: “”ՉԻ”” տեղեկություններով, միայն Հրազդանի Էլեկտրացանցից քաղաքական դրդապատճառներով 3 աշխատակից է ազատվել, որոնցից մեկին հետո կանչել են նորից աշխատանքի, սակայն, աշխատանքից ազատման դիմումն այդպես էլ չեն վերադարձրել: Աշխատանքից ազատվածների թվում է նաև Հրազդանի էլցանցի ինժեներ Մայիս Մնացականյանը, որը մի քանի օր առաջ ելույթ էր ունեցել Սասուն Միքայելյանի նախրնտրական հանդիպումներից մեկի ժամանակ, ինչից հետո հրավիրվել է էլցանցի տնօրենի մոտ, ով էլ վերջինիս ասել է, թե կամ ինքը պետք է հեռանա, կամ էլ` Մնացականյանը: Արդյունքում վերջինս ազատման դիմում է գրել: Թերթին հայտնի է դարձել քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման ևս մեկ դեպքի մասին. այս անգամ ազատման դիմում են գրել տվել Հրազդանի երաժշտական դպրոցի ուսուցիչ Հովհաննես Գրիգորյանին:  




Լրահոս