Սևանում անցկացվեց լողափնյա վոլեյբոլի փառատոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան Երևանի «Կիլիկիա» մարզադահլիճում անցկացրեց «Volley All Festival 2014» մանկապատանեկան փառատոնը:

Փառատոնին մասնակցեցին 120 ավելի պատանի վոլեյբոլիստներ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան Վոլեյբոլի Միջազգային Ֆեդերացիայի աջակցությամբ մասնակից թիմերին նվիրեց վոլեյբոլի գնդակներ:

Նշենք նաև, որ 2014 թվականի հունիսի 20-ին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի և Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի հետ համատեղ Սևանում կանցկացնի լողափնյա վոլեյբոլի փառատոն, իսկ 2015 թվականի սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի լողափնյա վոլեյբոլի եվրոպայի առաջնություն:

ՀՎՖ լրատվական բաժին




Լրահոս