
Ռուսաստանը չի մասնակցի ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանին: Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների գործողության շրջանում հարաբերությունները ժամանակավորապես դադարեցվել են. հայտարարել է պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Նա նշել է, որ պետդումայի նախագահը պատրաստակամություն է հայտնել մեկնել Ստրասբուրգ և այնտեղ ելույթ ունենալ, բայց միայն՝ ռուսական պատվիրակության իրավասությունների վերականգնումից հետո:
Պուշկովն ընդգծել է, որ իրականում Ռուսաստանը, ԵԽԽՎ նստաշրջանին չմասնակցելով, շատ բան չի կորցնում: