Մանուկ Վարդանյանն ընդունել է Լա փոստ-ի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը փետրվարի 8-ին ընդունել է ֆրանսիական Լա փոստ ընկերության միջազգային և արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլին և ընկերության միջազգային կապերի վարչության ծրագրերի հարցերով պատասխանատու Մարկ Լիսակին:Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լա փոստ և Հայփոստ ընկերությունների միջև 2010թ. կնքված ծառայությունների համաձայնագրին առնչվող հարցեր:Ֆրանսիական կողմը նախարարին մանրամասն ներկայացրել է համաձայնագրով իրենց վերապահված գործառությունների շրջանակներում կատարված աշխատանքները և հետագա անելիքները: Լա փոստ ընկերության միջազգային և արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլիը տեղեկացրել է, որ երկու փուլից կազմված աշխատանքների առաջին փուլը շուտով կավարտվի: Այն ներկայացնում է փոստային բաժանմունքների արդիականացմանը, նամակների, ծանրոցների առաքման արդյունավետության բարձրացմանը, ծանրոցների տեսակավորման կենտրոննների կառուցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ: Մ. Վարդանյանը ներկայացրել է այն պահանջները, որոնք դրված են Հայփոստի կառավարչի հետ բանակցությունների հիմքում, մասնավորապես` փոստային բաժանմունքների արդիականացում և դրանց քանակի սահմանում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ունիվերսալ ծառայությունների մատուցում, կադրերի վերապատրաստում: Նախարարը Լա փոստ ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ պահանջներն ընդգրկել իրենց առաջարկությունների փաթեթում, որը կներառվի նաև Հայփոստի կառավարչի կողմից ներկայացվող բիզնես պլանում: Կողմերն անդրադարձել են նաև ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման խնդիրներին: Մ.Վարդանյանը հայտնել է, որ ներկայում փորձագետների խումբն աշխատում է Հայաստանի փոստային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար:




Լրահոս