Հ․ Աբրահամյանը խուսափում է ձեռքով բարեւել Տ. Մարգարյանին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իշխող ՀՀԿ-ի ներսում եւ քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունները լարվել են: Եվ  վարչապետը դա չի էլ թաքցնում. անգամ նկատվել է, որ խուսափում է ձեռքով բարեւել Տ. Մարգարյանին:

Որոշ ՀՀԿ-ականներ «Ժողովուրդ»-ի թղթակցին հիշեցրեցին, որ նրանց լարվածությունը խորը արմատներ ունի ու սկսվում է դեռեւս Ա. Մարգարյանի կենդանության օրերից. «Նրանք տարբեր մարդիկ էին»: Ո՞րն է Մարգարյանների եւ Աբրահամյանի լարվածության պատճառը: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, ով ասաց. «Նման բան չկա: Միջանձնային նորմալ հարաբերություններ են եղել: Այն ժամանակ էլ, հիմա էլ: Եվ բավականին արդյունավետ աշխատել են: Դա ուղղակի անհեթեթություն է»: Իսկ Կառավարության լրատվական ծառայությունից չպատասխանեցին  մեր հեռախոսազանգերին»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս