Հայ ռազմագերու հարազատները վաղուց ոչ մի նորություն չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականի օգոստոսի 7-ից Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի, 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանից հարազատները ոչ մի նորություն չունեն:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ինջիղուլյանի եղբայրը` Հարությունը, ով նշեց, որ իրենք պարբերաբար դիմում են Կարմիր խաչին, սակայն ստույգ պատասխան չեն ստանում:

«Շարունակում ենք սպասել: Մոտակա օրերին «Կարմիր խաչը» պետք է զանգի, հիմա դեռ ոչ մի պատասխան ոչ մի բան չկա: Միշտ էլ դիմում ենք, մի քանի օր առաջ ենք դիմել, ասում են` իրենք էլ դեռ ոչ մի բան չգիտեն, ու անընդհատ ասում են` սպասե՛ք: Կոնկրետ ոչ մի պատասխան: Ուրիշ ձև էլ հնարավոր չի որևէ բան իմանալ, ու էնպես ա դուրս գալիս` «Կարմիր խաչն» իրենից ոչ մի բան չի ներկայացնում: Ես միայն դա եմ հասկանում»,- ասաց հայ ռազմագերու եղբայրը` միաժամանակ հիշեցնելով, որ Հակոբ Ինջիղուլյանից ստացած վերջին նամակում կրկին նշված էր, թե «..իմ որոշումը ես չեմ փոխել, գնալու եմ երրորդ երկիր»:

Տաթև Հարությունյան




Լրահոս