«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կդիմի քաղաքացիական անհնազանդությա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 10-ին` ժամը 12.30-ին, Բրազիլիայի հրապարակում  (Հրազդան մարզադաշտի հարևանությամբ)  կմեկնարկի «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը: 

Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք պայքարելու են այնքան, մինչև հասնեն իրենց նպատակների կատարմանը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է  վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:  

Արսեն Պետրոսյանի խոսքով`  իրենց բարձրացրած հարցերին տեղյակ են թե´ կառավարությունը, թե´ Ազգային ժողովը, թե´ ոստիկանությունը, սակայն առայժմ որևէ կառույցի կողմից միտում չի նկատվում իրենց բարձրացրած հարցերը լուծելու համար:

Նախաձեռնության անդամներից 20-ն է վարորդ:

Արմեն Պետրոսյանը չբացառեց, որ եթե ավտոերթերն արդյունք չտան, կդիմեն քաղաքացիական անհնազանդության:




Լրահոս