«Ոչ թալանին»-ի ավտոերթը մեկնարկել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել է «Ոչ թալանին» նախաձեռնության իրազեկման ավտոերթը: Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ավտոերթին մասնակցում են նաև «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները: Երթուղին հետևյալն է` Մաշտոցի պողոտա-Բաղրամյան-Կոմիտաս-Զեյթուն-Մասիվ:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց պայքարը չի ավարտվել, չի դադարել և իրենք պայքարելու են` մինչև իրենց պահանջների վերջնական կատարումը:

Իսկ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ  Արմեն Եփրեմյանը նշեց, որ իրենք այսօր որպես զինվորներ սատարում են «Ոչ թալանին»: Նա նաև նշեց, որ իրենք մասնակցելու են նաև վաղը կայանալիք հավաք-երթին:

1

2

3

 

4

5

6

7

8




Լրահոս