Ավտովթար Արշակունյաց պողոտայում. իրար են բախվել Մերսեդես-ն ու Ֆոքսվագեն–ը (ֆոտոշարք)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։  Ինչպես  armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում իրար են բախվել Մերսեդես մակնիշի 80 PP 888 համարանիշի և Ֆոլքսվագեն մակնիշի 26 ՕՕ 669 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները, իսկ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները դեպքի վայր ժամանեցին 40 րոպե անց միայն։ 




Լրահոս