Վերաքննիչը մերժել է տրամադրել դատական նիստի ընթացքի ձայնագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վերաքննիչ դատարանում շարունակվեց ամբաստանյալ Աշոտ Սիմոնի Բաբայանի գործով դատական նիստը` դատավոր Սեւակ  Համբարձումյանի նախագահությամբ: Դատական նիստի ավարտից հետո ամբաստանյալի հարազատները ցանկացել են վերցնել այսօրվա դատական նիստի ընթացքի ձայնագրությունը: Նրանց ձայնագրությունը ստանալու համար խնդրել են սպասել: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո` նրանց տեղեկացրել են, որ ձայնագրությունը չեն կարող տալ, քանի որ այդ հարցով զբաղվող անձը այդ պահին տեղում չի եւ այդպիսի  օրենք չկա, որ այդ պահին հենց տրամադրեն եւ հավելել են, որ կտան այն ժամանակ, երբ պատրաստ լինի: Ամբաստանյալի հարազատները ահազանգել էին armlur.am , քանի որ  մտահոգվում են, որ դատարանը կարող որոշակի փոփոխությունների ենթակել դատական նիստի ընթացքը:




Լրահոս