Արթուր Աբրահամը 8 ամիս տանը չի լինում. կարոտում է մայրիկի պատրաստած ուտելիքները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 6-7 տարեկան հասակում է սկսկել զբաղվել սպորտով, սակայն այժմ հստակ որոշել է՝ մոտ 2 տարի հետո ավարտելու է սպորտային կարիերան ու զբաղվելու է իր անձնական կյանքով:

Մարզիկի խոսքերով՝ նա 8 ամիս տանը չի լինում, ինչի պատճառով էլ կարոտում է ընտանիքի անդամներին ու այն ուտելիքները, որոնք պատրաստում է իր մայրը:

Armlur.am-ի զրուցակիցն անկեղծացավ՝ նշելով, որ իր այսօրվա նպատակն ամուսնանալն ու 3 զավակ ունենալն է:

Արթուր Աբրահամի խոսքերով՝ ինքը շատ դժվարությունների միջով է անցել՝ այսօրվա կարգավիճակին հասնելու համար, բայց երբեք չի վհատվել: Մեր զրուցակիցը հիշեց նաև իր առաջին մենամարտը. ռինգ բարձրանալիս ոտքերը դողացել են, սակայն ինքն իրեն կարողացել է դրսևորել ու հաղթանակ գրանցել:

Այս տարիների ընթացքում Արթուրը 44 մենամարտ է ունեցել:

Սոնա Գրիգորյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս