Բրեդ Փիթի վրա հարձակված լրագրողը ստացել է 3 տարի պայմանական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի դատարանը 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկին «Մալեֆիսենտա» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ Բրեդ Փիթի վրա հարձակման համար:

Ուկրաինական լրագրողը որևէ կերպ չի մեկնաբանել դատարանի որոշումը և չի հայտնել՝ պատրաստվում է արդյոք կատարել հոգեբանին այցելելու պահանջը: Նա միայն նշել է, որ դատարանի նիստի ժամանակ չի համարձակվել կատակել և դատաքննությանը վերաբերվել է ամենայն լրջությամբ. տեղեկացնում է Lenta.ru-ն:

Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, ուկրաինացի լրագրողը փորձել էր ձեռք տալ և համբուրել հանրահայտ դերասանին:




Լրահոս