Բրեդ Փիթը պատմել է ուկրաինացի լրագրողի՝ իր վրա հարձակման մանրամասերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդի հանրահայտ դերասան Բրեդ Փիթը պատմել է ուկրաինացի լրագրողի հարձակման մասին:

Դերասանի խոսքով՝ նա ինքնագրեր էր բաժանում այն պահին, երբ աչքի պոչով նկատել է պատնեշի վրայով թռչող տղամարդուն:

«Ես մի քայլ նահանջեցի, սակայն այդ տղան բռնեց իմ բաճկոնից: Հետո այդ խելագարը փորձեց գլուխն իմ ոտքերի արանքը մտցնել: Ես երկու անգամ հարվածեցի նրա գլխին. դա բավական էր նրա ուշադրությունը գրավելու համար, ինձ բաց թողեց: Հետո տղան փորձում էր ինձնից կառչել, որովհետև թիկնապահները նրան բռնել էին: Նա ձեռքը գցեց և բռնեց իմ ակնոցներից», – մեջբերում է Փիթին «Интерфакс»-ը:

Փիթը նշել է, որ լրագրողի արարքը նսեմացնում է իրադարձության կարևորությունը երկրպագուների համար:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին «Մալեֆիսենտա» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ Վիտալի Սեդյուկը հարձակվել էր Բրեդ Փիթի վրա և խփել նրա դեմքին:

Միջադեպից հետո Լոս Անջելեսի դատարանն արգելել է ուկրաինացի լրագրողին 500 ֆուտից (մոտ 155 մետր) ավել մոտենալ դերասան Բռեդ Փիթին:

Ձերբակալված լրագրողը նախկինում ևս մասնակցել էր նման միջդեպերի: Այսպես օրինակ, Սեդյուկը փորձել է համբուրել Ուիլլ Սմիթին, ծնկի իջած գրկել է Լեոնարդո դի Կապրիոյի ոտքերը և մտել էր դերասանուհի Ամերիկա Ֆերրերայի շրջազգեստի տակ:




Լրահոս