Զինծառայողների զոհվելը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ պատրաստվենք պատերազմի. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե դուք ի նկատի ունեք Հայաստանի կործանման քարտեզ հոդվածը` նույն հեղինակի լայն ժպիտով նկարով, ապա ես դա չեմ մեկնաբանում: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին:

«Մաղձոտ, նենգությամբ լի հոդվածները ես չեմ մեկնաբանում, իսկ նման հոդվածի կողքին դրել են լայն ժպտացող մեկին, ես դա չեմ մեկնաբանում: Ես նման ցինիզմը չեմ մեկնաբանում»,- ասաց նա:

Անդրադառնալով այսօր սահմանին տեղի ունեցած դեպքերին, Շարմազանովն ասաց, թե տեղի ունեցածը ցավալի է, իսկ նման վանդալիստական գործունեությունը` անընդունելի:

«Ես կարծում եմ, որ այս քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը եւ դա ցույց է տալիս, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ամեն դեպքում մենք գործ ունենք մի պետության հետ, որտեղ հայատյացությունը քարոզվում է»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ այսօր  հակառակորդի գնդակից մահացու վիրավորում էին ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Եղոյանն ու Բորիս Գասպարյանը: Շարմազանովն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միությանը` ՀՀ-ի անդամակցությանը, նշելով, թե Հայաստանն անդամակցում է այդ միությանն ի շահ Արցախի:

«Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը միայն կլինի ի շահ Լեռնային Ղարաբաղի: Այն փաստացի անկախ պետություն է` ընտրված նախագահով:  

Եվ մենք մեր այս քայլով ցանկանում ենք հասնել նրան, որ ԼՂՀ-ն ճանաչվի հանրապետություն: Մենք բանակցություններ վարում ենք` ի շահ ազգային ինքնորոշման»,- հայտարարեց  Էդ. շարմազանովը:




Լրահոս