FIFA-ի գլխավոր տնօրեն Ժերոմ Վալկեն նշել է, որ Բրազիլիայում անցկացվելիք աշխարհի առաջնությունից կազմակերպությունը կստանա մոտ 4,5 միլիարդ դոլար. հայտնում է Le Matin-ը:
Առաջնության ծախսերը կազմում են 2 միլիարդ: Վալկեի խոսքերով՝ նշված գումարի կեսը ներդրվել է Բրազիլիայի ինֆրակառուցվածքի զարգացման գործում:
ԱԱ 2014-ի բացում խաղը Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների միջև կկայանա հունիսի 12-ին: