Կանանց բարեգործական ավտոմրցարշավ՝ Իտալիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայում մեկնարկել է ռետրո-ավտոմեքենաների բարեգործական մրցարշավ: Այն սկսվել է հունիսի 5-ին Վենետիկում և կավարտվի հունիսի 8-ին Լոնդոնում:

Մրցարշավին մասնակցում է 35 մեքենա, որոնք վարում է 70 կին:

Հայտնի մասնակից-վարորդների թվում են Valentino բրենդի կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կուիրին, Victoria’s Secret-ի մոդել և դերասանուհի Սելիտա Էբանկսը, հեռուստավար-մոդելներ Ջոդի Քիդդն ու Ջո Վուդը:

Դրամահավաքը կկատարվի երեք աֆրիկյան ոչ կառավարական կազմակերպության՝ Shine on Sierra Leone-ի, OrphanAid Africa-ի և Sumbandila-ի համար, որոնք պայքարում են Աֆրիկայում կանանց իրավունքների համար. տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս