Առատ ձյունն ու բուքը շարունակում են կաթվածահար անել երթեւեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ի ժամը 16.30-ի դրությամբ առատ ձյան, սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քաջարան-Մեղրու լեռնանցքը, Գյումրի-Աշոցք, Աշոցք-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Հոռոմ-Արթիկ–Ալագյազ, Երևան-Աբովյան-Չարենցավան ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները: Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ինչպես “”Արմենպրես””-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, դեռևս շարունակում են փակ մնալ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը, Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը: Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ:  




Լրահոս