Թալանի նախահայրն ամենուր թալան է փնտրում. Հ. Աբրահամյան. panorama.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար»,- այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նախօրեին ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին: 

Ի պատասխան Panorama.am-ի հարցին, թե արդյոք ծանոթացե՞լ է Տեր-Պետրոսյանի հոդվածին և ինչպե՞ս կմեկնաբանի այն, Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց.  «Այո, ինձ զեկուցել են այդ մասին: Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, միթե՞ կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը:

Տարիներ առաջ նա իջել է Հայաստանի նախկին նախագահի պատվանդանից և առայսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ:

Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերը առաջ տանի: Ամոթ է: Չի ստացվելու: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս