Այս ծերունին արհամարհել է փողոցի աղմուկը և որոշել իր հանգիստը կազմակերպել ոչ ավել, ոչ պակաս Մաշտոցի պողոտայում:
Նկատենք, որ վաղօրոք պատրաստվել է և շենքի առաջին հարկում պատսպարվել` բոլոր անհրաժեշտ հարմարություններով հանդերձ: Թե որքան կտևի նրա անխռով հանգիստը, միայն ծերունին կիմանա: Ամեն դեպքում, նա մարդկանց այն տեսակին է պատկանում, ով ամեն գործ հնարավորինս լավ է ձգտում անել: