Գրեմմի մրցանակաբաշխությունը նվիրվել է Ուիթնի Հյուսթոնի հիշատակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Գրեմմի” ամենամյա մրցանակաբաշխությունը , որն անցկացվել է փետրվարի 12-ին Լոս Անջելես քաղաքում, նվիրել է երգչուհի – դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի հիշատակին,-հայտնում է Associated Press –ը:Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է  փետրվարի 11-ին, Լոս Անջելես քաղաքում: Նա ժամանել էր այս քաղաք հենց “Գրեմմի” մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Երգչուհու մահվան մանրամասները դեռ վերջնականապես ճշտված չեն: Վերջին տարիներին երգչուհին շատ էր հիվանդանում, բուժվում էր թմրադեղերի ,  ալկոհոլի կախվածությունից: Վատառողջ լինելու պատճառով նա շատ համերգներ էր հետաձգում:




Լրահոս