Չցանկացան անգործ թողնել. նախկին փոխնախարարը` Սերժ Սարգսյանի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կարինե Մինասյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական: «Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ. Կարինե Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական»,- ասված է  նախագահի հրամանագրում: 

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր  Մինասյանի` Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնում  հավանական նշանակման մասին: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Մինասյանը էկոնոմիկայի փոխնախարարի  պաշտոնից ազատել են, քանի որ վերջինս վատ հարաբերություններ է ունեցել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ: Բայց քանի որ Մաքսային Միության հետ կապված բանակցություններն ու խմբի աշխատանքները  Կարինե Մինասյանն էր համակարգում, այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանը չցանկացավ նրան անգործ թողնել: 




Լրահոս