ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԽՄԱՏԸ ԱՄՆ-ՈՒՄ

Հունիսի 5-ից-11-ը Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը կմասնակցի ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում անցկացվելիք արագ շախմատի մրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Լեւ Ալբուրտը, Ադրիան Միխալչիշինը, Միխայիլ Գուրեւիչը, Գենադի Զայչիկը, Եվգենի Սվեշնիկովը, Իրինա Կրաշը եւ Մաշա Կլինովան:

«ՏՈՏԵՆՀԵՄ»-ԻՑ «ՌԵԱԼ»՝ ՄԵԿ ՔԱՅԼ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը Մադրիդի «Ռեալ»-ին կարժենա 32 միլիոն եվրո: Արքայական ակումբն այդքան գումար կվճարի ֆուտբոլիստներին եւ այլ ակումբներին՝ պայմանագրերում նշված բոնուսների համար: «Ռեալ»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կստանա 600 հազարական եվրո, իսկ առաջին թիմի մարզիչները, բժիշկները, մամուլի ծառայության աշխատակիցները եւ նույնիսկ անվտանգության աշխատակիցները կստանան բոնուսներ։ Բացի այդ, իսպանական ակումբը 5 միլիոն եվրո կվճարի Լոնդոնի «Տոտենհեմ»-ին։ Հիշեցնենք, որ Բեյլը 2013 թվականին «Տոտենհեմ»-ից տեղափոխվել է «Ռեալ»։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ 10 ՄԼՆ ՖՈՒՆՏ

Մանկունիացիները կարող են ստանալ մյունխենցիների առաջատարին համեմատաբար փոքր գումարով: Քանի որ «Յունայթեդ»-ի նոր մարզիչ Լուի վան Գաալը հրաժարվել է Սեսկ Ֆաբրեգասի եւ Թոնի Քրոսի հետ պայմանագիր ստորագրելու գաղափարից, իսկ Բաստիանը անհրաժեշտ կլինի միջին գծի ուժեղացման համար: «Բավարիա»-ն տեղեկացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին Շվայնշտայգերի գործարքի կատարման հնարավորության մասին: Ի դեպ, 29-ամյա ֆուտբոլիստի դիմաց Գերմանիայի չեմպիոնները պահանջում են ընդամենը 10 մլն ֆունտ: Ինքը՝ Բաստիանը, նույնպես շահագրգռված է նոր պայմանագրի հարցում: Գլխավոր խնդիրը ռմբարկուի աշխատավարձն է. նա «Բավարիա»-ում խաղալիս ստանում էր տարեկան 8 միլիոն ֆունտ:




Լրահոս