Հովհաննես Թամամյանի դատի օրը տեղափոխել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի գործով դատական նիստը փետրվարի 17-ից տեղափոխվել է փետրվարի 16-ին, 15.00-ին: Թամամյանի գործով դատավոր է նշանակվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ), անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից: Թամամյանը ներկայումս գտնվում է “Երևան-Կենտրոն” ՔԿՀ-ում:




Լրահոս